Կանադայի Վանկուվերի քաղաքային խորհուրդը արգելել է կենդանաբանական խանութներում վաճառել կատուներ, շներ ու ճագարներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքի խորհրդի անդամ Հեզեր Դիլը առաջարկել է նման արգելք սահմանել՝ նշելով, որ զարմացած է, որ քաղաքում առայսօր շներ ու կատուներ են վաճառում։ «Դա այն չէ, ինչ պետք է Վանկուվերի բնակիչներին։ Մենք ավելի քան 1200 հաղորդագրություն ենք ստացել մարդկանցից, ովքեր խնդրում են նման արգելք սահմանել»- ասել է նա։

Արգելքի սահմանման պատճառներից մեկն էլ այն մտահոգիչ պայմաններն են, որոնցում պահվում են կենդանիները նման խանութներում։