Թուրքիայի զորամասերում շարունակվում են զինվորների զանգվածային սննդային թունավորման դեպքերը։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում գտնվող զորամասերից մեկից սննդային թունավորման ախտանիշով 87 զինվոր է հիվանդանոց տեղափոխվել։
Նշենք, որ վերջին ամսվա մեջ սա Թուրքիայում զինվորների զանգվածային սննդային թունավորման 3-րդ դեպքն է։





























