Բրիտանիայում փնտրում են այն հաջողակին, որը EuroMillions վիճակախաղով 1․3 մլն դոլար է շահել, հայտնում է BBC-ն։
Անհայտ անձը այդ տոմսը ձեռք էր բերել հարավային Ուելսում։ Չնայած խաղարկությունը փետրվարի 3-ին է տեղի ունեցել, բայց այս ժամանակվանից ոչ ոք այդպես էլ չի եկել շահումի ետեւից։ Երջանիկ տոմսի սեփականատերը դեռ մինչեւ օգոստոսի 2-ը ժամանակ ունի իր շահումը վերցնելու համար։ Դրանից հետո շահումը կչեղարկվի։
Եթե մինչեւ օգոստոսի 2-ը ոչ ոք չվերցնի շահումը, այդ գումարը կփոխանցվի ամբողջ Բրիտանիայում Ազգային վիճակախաղի կողմից ֆինանսավորվող նախագծերին։





























