Փրկարարները որոնում են այսօր՝ հուլիսի 1-ին Արգիճի գետն ընկած 15-ամյա դեռահասի ջրահեղձ եղած դին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ին, ժամը 16:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում երեխան ընկել է Արգիճի գետը եւ ջրահեղձ եղել. նրա դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների և ջրասուզակների օգնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին փրկարարները, ոստիկաններն ու մեծ թվով գյուղացիներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ ջրահեղձ եղած երեխայի դին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած երեխան նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Գեղամ Գալոյանն է:

Ավելի ուշ փրկարաները ջրասուզակի միջոցով հայտնաբերել եւ գետից դուրս են բերել դեռահասի դին: