Հուլիսի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Կովկասյան երկաթուղու 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 190-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքի վագոնին, ինչի հետեւանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը (ԼՂՀ քաղաքացի՝ 1989 թ. ծնված Դ. Փ) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: