Հավանայում որոշել են վերականգնել «սիրո հյուրանոցները», որոնք մինչեւ 1990-ականները գոյություն ունեին Կուբայում, փոխանցում է BBC-ն։

Քաղաքային իշխանությունները որոշումը բացատրում են նրանով, որ գերբնակեցված Հավանայի բնակիչներն առանձնանալու տեղ չունեն, իսկ մասնավոր ֆիրմաները, որոնք փորձում են «մեկ ժամով հյուրանոցի» դեր խաղալ, մեկ սենյակի համար շատ բարձր գին են պահանջում։

Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կօգնի վերջ դնել բաց երկնքի տակ սեքսով զբաղվելու սովորությանը։ «Պոսադասները» կամ «սիրո հյուրանոցները» Կուբայում գործել են մինչեւ 1990-ականները։ Ժամավճարով սենյակները նախատեսված էին զույգերի համար, որոնք ցանկանում էին սեքսով զբաղվել։

1990-ականները հյուրանոցները զոհ դարձան Կուբայի տնտեսական ճգնաժամին։ «Պոսադաս»-ների շինությունները գործածվում են որպես ապաստան փոթորկի ժամանակ։