Վենեսուելայի ափերին ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում 9 մարդ է եղել։
AP-ի հաղորդմամբ՝ օդանավն ընկել է արտակարգ վայրէջք կատարելու փորձի ժամանակ։ Gulfstream 3 ինքնաթիռը շահագործել է Վենեսուելայի կառավարական գործակալությունը, որը պատասխանատու է պետական ծառայողների փոխադրման համար։
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռեւերոլը հայտարարել է, որ ինքնաթիռը թռչել է Մարգարիտա կղզուց եւ տեխնիկական խոտանի մասին հայտնել միայն 1։45-ին։ Օդանավակայան վերադառնալու փորձի ժամանակ այն ընկել է ծովը՝ ափից 75 կմ հեռավորությամբ։ Նրա խոսքով՝ առնվազն 100 մարդ է մասնակցում ինքնաթիռի որոնողական աշխատանքներին։





























