Մանչեսթերի օդանավակայանի տերմինալներից մեկից մարդկանց տարհանել են. կասկածելի փաթեթ են հայտնաբերել: Այս մասին գրում է Independent-ը:

3-րդ տերմինալը փակվել է, այստեղ ոստիկանական գործողություն է իրականացվում: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել սակրավորներ, որոնք վերահսկվող պայթյուններ են իրականացրել: