Հուլիսի 5-ին Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակվողներից մի քանիսը մտել էր խորհրդարանի զուգարան ու կողոպտել այնտեղ գտնվող կանանց, հայտնում է պատգամավոր Յահայրա Ֆորերոն։
«Նրանք կողոպտել են կանանց, որոնք զուգարանում էին գտնվում։ Պատգամավոր Կարին Սալանովայի վրա հրազեն են պահել ու նրանից խլել բջջային հեռախոսը»,- ասել է Ֆորերոն։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն դատապարտել է խորհրդարանի վրա հարձակումը ու նշանակել համապատասխան հետաքննություն։
Հարձակվողները գործող իշխանության կողմնակիցներն էին, որոնք զինված էին մահակներով, նաեւ հայտնում են, որ նրանք ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործածել։ Առավոտից նրանք շրջափակել են Ազգային ժողովի շենքը, իսկ հետո ներխուժել շենք։ Վերջին տվյալներով, հարձակման հետեւանքով տուժել է հինգ պատգամավոր ու խորհրդարանի յոթ աշխատակից։





























