Մալայիզայում մահմեդականներն աջակցել են ինդոնեզիացի մահմեդականների կոչին եւ բոյկոտել Starbucks սրճարանների ցանցը, քանի որ վերջինը սատարում է ԼԳԲՏ իրավունքները։
Perkasa մալայզիական կազմակերպությունը, որը շուրջ 700 000 անդամ ունի, հայտարարել է, որ համաձայն է Starbucks-ը բոյկոտելու եւ լիցենզիան հետ կանչելու Մուհամադիի կոչերի հետ (Ինդոնեզիայում մեծությամբ երկրորդ մահմեդական կազմակերպությունը)։
Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ ԼԳԲՏ-ի հարցում Starbucks-ի դիրքորոշումը մարտահրավեր է նետում Մալայկզիայի սահմանադրությանը, որն իսլամը երկրի պաշտոնական կրոն է ճանաչում։
«Մեր բողոքն այն է, որ Starbucks-ն աջակցում են նրան, ինչը հակասում է մարդու բնազդին, վարքագծին ու կրոնին»,- հայտարարել է նա։





























