ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բոլորն օգուտ են քաղում ԱՄՆ-ի բարգավաճող տնտեսությունից՝ բացի իրենից։ Այս մասին նա հայտարարել է Վարշավայի գագաթնաժողովում։
Խոսելով ֆոնդային շուկայի վերջին ձեռքբերումների մասին՝ Թրամփն ասել է, որ ինքն անձամբ դրանից ոչինչ չի շահել։ «Ամեն ինչ կարգին է։ Բոլորը շատ հարուստ են դառնում։ Ես շատ երջանիկ եմ»,-Թրամփի խոսքերը մեջբերում է AP-ին։
Գործակալությունը նշում է, որ Թրամփն իր հոլդինգի կառավարումը հանձնել է երկու որդիներին, երբ ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը։





























