Բրազիլիացի մոտոցիկլետավարը տեսագրել է կնոջը, որը ճանապարհից հեռացրել է անակոնդային: Վերջինն արգելափակել էր ճանապարհը: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով UPI-ն:
Ճանապարհի բանուկ հատվածում հայտնված օձի պատճառով մի քանի ավտոմեքենաներ կանգ էին առել: Տղամարդիկ չէին համարձակվում մոտենալ սողունին:
Խնդիրը լուծել է համարձակ մի աղջիկ: Նա մոտեցել է անակոնդային, գլուխը սեղմել ասֆալտին, հետո օձին բարձրացրել է ու հեռացրել ճանապարհից:





























