Ջիմի Քաուսին Հարավային Կարոլինայի բանտից փախել է դրոնի շնորհիվ, հաղորդում է Fox News-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ անօդաչու սարքի միջոցով անհայտ անձինք Քաուսիին աքցան են փոխանցել, որից նա օգտվել է փախուստի ժամանակ:
Սակայն փախստականին չի հաջողվել երկար թաքնված մնալ իրավապահներից: Հուլիսի 7-ին, Թեխասում նրան ձերբակալել են:





























