Delta Airlines-ի ուղեկցորդը, փորձելով հանգստացնել մոլեգնած ուղեւորին նրա գլխին է կոտրել գինու շիշը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Միջադեպը տեղի ունեցել Սիեթլ-Պեկին չվերթի ժամանակ: Առաջի դասի ուղեւոր Ջոզեֆ Դանիել Հուդեքը անսապսելիորեն դեպի ելք է վազել եւ սկսել թափահարել դռան բռնակը: Ուղեկցորդների եւ օգնության հասած ուղեւորների ուղղությամբ նա ալկոհոլի շշեր է նետել:
Այդ ժամանակ ուղեկցորդը վերցրել է գինու շիշն ու հարվածել նրա գլխին: Լրջորեն չվնասելով՝ նա սկսել է սպառնալ եւ բղավել. «Գիտե՞ք, թե ես ով եմ»:
Դրա հետեւանքով օդաչուները Սիեթլ վերադառնալու եւ Հուդեքին ոստիկանությանը հանձնելու որոշում են կայացրել: Նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում:





























