Պակիստանում ճամփեզրին տեղադրված ռումբի վրա ոստիկանական ավտոմեքենա է պայթել: AP-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանակից Չաման քաղաքում:

Պայթյունի հետեւանքով զոհվել են ոստիկանության ղեկավարը, նրա թիկնապահն ու մեկ քաղաքացիական անձ: 11 մարդ վիրավոր է: