Վանաձորի Արցախ պուրակում սալահատակին մի խումբ երիտասարդներ պատկերել են շախմատի տախտակ, ապա փորձարկել այն՝ թիմային շախմատի տարբերակով:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ սա երիտասարդների թիմի կողմից խաղերի պատկերման առաջին փորձը չէ: Ծրագիրն իրականացնող երիտասարդների խումբը տարբեր խաղեր է պատկերել նաեւ քաղաքի այլ պուրակներում ու բակերում. կլաս, լաբիրինթոս, շախմատ:

Ավանդական ու ոչ ավանդական խաղերի պատկերումը սալահատակներին մեծ հետաքրքրություն է առաջացրել վանաձորցի փոքրիկների ու երիտասարդների շրջանում:

§Տարբեր խաղեր պատկերելու միջոցով փորձում ենք հետաքրքրություն առաջացնել երեխաների ու երիտասարդների շրջանում բակային խաղերի նկատմամբ ու նրանց դուրս հանել տներից, կտրել համակարգիչներից»,- նշում է Գեւորգ Նազարյանը, ով հանդիսանում է ծրագրի համակարգողը:

Թիմը ծրագիրն իրականացնում է §Ջինիշյան» եւ §Գյուլբենկյան» հիմնադրամների կողմից ստացված փոքր դրամաշնորհի միջոցով: