ՄԱԿ-ի տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի բնակչությունը կազմել է շուրջ 5 մլրդ մարդ: Այդ օրը պայմանականորեն կոչվել է Հինգ միլիարդի օր (Five Billion Day): Երկու տարի անց՝ 1989 թվականին, ՄԱԿ-ը համաշխարհային տոն է հիմնել՝ Ազգաբնակչության համաշխարհային օր (World Population Day), որն ամեն տարի նշվում է հուլիսի 11-ին:

Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի կանխատեսմամբ, մինչեւ 2050 թվականը Երկրի վրա 9.8 մլրդ մարդ կլինի, իսկ մինչեւ 2100 թվականը՝ մինչեւ 11.2 մլրդ մարդ՝ կախված ընտանիքի պլանավորման ծրագրերի արդյունավետությունից: