Իսպանական Iberia ավիաընկերությունը այլևս աշխատանքի ընդունելիս կին թեկնածուներից չի պահանջի հղիության թեստ անցնել։
Ավիաընկերության ղեկավարությունը նշում է, որ այդ պահանջի միջոցով փորձում էր երաշխավորել, որ հղի կանայք որեւէ վտանգի չեն ենթարկվի։ Բայց այդ բացատրությունը սոցցանցերում առաջացրել է քննադատություններ ու ծաղր։ Շատերը նշել էին, որ դա միջնադարյան փաստարկ է։
Մինչդեռ ավիաընկերությունը պնդում է, որ իրենք երբեք չեն մերժել հղի թեկնածուներին։





























