ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երեք մետարնոց ալիգատորը հարձակվել է պրոֆեսիոնալ ջրասուզակի վրա։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով WPTV-ն։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Սքոթ Լահոդիքն աշխատել է գոլֆ ակումբներից մեկի ջրամբարում։ Հանկարծակի ավելի քան 200 կգ քաշով ալիգատորը կծել է ջրասուզակի ձեռքն ու փորձել պոկել վերջույթը։
Տղամարդը սկսել է հարվածել գիշատչի աչքերին ու կարողացել է ազատվել նրանից։ USA Today-ը գրում է, որ նա ինքնուրույն է ջրից դուրս եկել եւ հասել ակումբի գլխավոր շինություն։ Այդտեղ նրան առաջին օգնություն են ցույց տվել։
Հիվանդանոցնում Լահոդիքի վերքերին 400 կար են դրել։ Նա ծանր վնասվածքներ է ստացել եւ պատրաստվում է բուժվել։ Բուժումը 100 հազար դոլար արժե։




























