Հայաստանի կառավարությունը հուլիսի 13-ի նիստում ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։
Դրանում նշվում է, որ անհրաժեշտ է աջակցել ընտանիքներին, որտեղ երեխաներ կան (նաեւ հարազատների)։ Անհրաժեշտ է նաեւ երեխաներին խնամքի հաստատություններից ընտանիքներ տեղափոխել, իսկ այդ ընտանիքներին ամեն կերպ աջակցել։ Պետք է աջակցել նաեւ հակասոցիալական վարքագիծ դրսեւորող դեռահասների հետ ուղղիչ աշխատանքներին։




























