Ռուսաստանի բանկի խնդիրն առաջիկա տարիներին կլինի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում «Միր» քարտերի ընդունումը կազմակերպելը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆինանսական կոնգրեսում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Առաջիկա տարիների ռազմավարական խնդիրն է ապահովել միջազգային «Միր» քարտերի ընդունումը՝ նախեւառաջ ԵՏՄ տարածքում»,- ասել է նա։

Նաբիուլինայի խոսքով՝ ներկա պահին ՌԴ-ում շուրջ 10.6 մլն «Միր» քարտ է թողարկվել, որոնցից ավելի քան 2 մլն-ը՝ վերջին 1.5 ամսում։ Նշվում է, որ «Միր» քարտը մրցունակ է եւ ներքին շուկայում ապահովում է բոլոր ծառայությունները, որոնցից քաղաքացիները սովոր են օգտվել։