Չինուհին փորձել է ավելի քան 100 iPhone անցկացնել, որոնք կպչուն ժապավենով ամրացված էին նրա իրանի շուրջը: Daily Mail-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հոնկոնգի եւ Չինաստանի սահմանին:

Երիտասարդ կինը մաքսավորների ուշադրությունը գրավել է իր տարօրինակ քայլվածքով եւ չափից ավելի մեծ վերնազգեստով: Նրան խնդրել են սքաների միջով անցնել, որը ցույց է տվել, որ կնոջ մարմնին 102 սմարթֆոն է ամրացված եւ 15 Tissot ձեռքի ժամացույց: