Թեխասցին 2 ժամից ավելի փակված է անցկացրել բանկոմատի մեջ։ Նա փորձել է անցորդների ուշադրությունը գրավել՝ օգնելու խնդրանքով գրություններ մտցնելով անդորրագրերի տրման անցքի մեջ, փոխանցում է BBC–ն։
Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, խցանված է մնացել թղթադրամների հատվածում, երբ Կորպուս Քրիսթի քաղաքում զբաղվել է Bank of America–ի բաժանմունքի նորոգմամբ։ Նա իր բջջայինը թողել էր մեքենայի մեջ։ 2 ժամից ավելի տառապյալը փորձել է բղավոցներով գրավել բանկոմատից օգտվողների ուշադրությունը, որոնք շարունակել են հանգիստ փող հանել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նախ որոշել են, որ սա խաղարկում է, սակայն հետո բացել են բանկի դուռը եւ դժբախտ մարդուն հանել։
Բանկոմատից օգտվողի ձեռքն ընկած գրառման մեջ նշված էր. «Խնդրում եմ օգնեք։ Ես այստեղ խցանվել եմ, մոտս հեռախոս չկա։ Խնդրում եմ զանգահարեք իմ ղեկավարին»։ Որից հետո նշված էր հեռախոսահամարը։



























