Չինացի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզել են, հայտնում է «Սինհուան»:

«Ընտանիքի անդաների կամքով եւ տեղական ավանդույթների համաձայն Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզել են շաբաթ առավոտյան: Դիակիզումից առաջ տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն, որին մասնակցել են հանգուցյալի այրի Լյու Սյան եւ նրա ընկերները»,- հայտնել է գործակալությունը:

Հուլիսի 13-ին չինացի իրավապաշտպան 62-ամյա Լյու Սյաոբոն վախճանվել է Շենյանի կլինիկայում: Նա միակ չինացի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: Չնայած Արեւմուտքում նրան ազատության մարտիկ էին անվանում, Չինաստանում դավաճան էին համարում: Սյաոբոն կյանքի վերջին տարիները բանտում է անցկացրել: