Մի խումբ ֆրանսիացի մաթեմատիկոսներ բացատրել են մարդկության պատմության ընթացքում տատիկների հայտնվելն ու նրանց դերակատարումը։  Նրանց կարծօքով դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարդկանց նախնիները ձեռք են բերել բանականություն ու հիշողություն, գրում է PLOS Computational Biology ամսագիրը։

Կենդանիների մեծ մասը ամբողջ կյանքի ընթացքում պահպանում է բազմացման ունակությունը։ Համապատասխանաբար կյանքի տեւողությունը սահմանափակվում է միայն նրանց բեղունության ժամկետով ,քանի որ անպտուղ անհատները չեն կարող օգուտ տալ պոպուլյացային։ Սակայն մարդիկ ու որոշ այլ կաթնասունենր բացառություն են կազմում այդ կանոնից ՝ նրանց մոտ դաշտանադադարը սկսվում է կյանքի ավարտից շատ առաջ։

Ըստ «տատիկի հիպոթեզ» անվանումով տեսության, դաշտանադադարի սկիզբը բացատրվում է երեխաների դաստիարակության հարցում երիտասարդ սերնդին օգնելու անհրաժեշտությամբ, ինչը բարձրացնում է սեփական գեների հետագա փոխանցման հավանականությունը։ Սակայն այդ տեսությունը չի բացատրում, թե հատկապես երբ են առաջացել տատիկները, ու ինչն է դարձել նրանց առաջացման պատճառը։

Հետազոտության առաջատար հեղինակ Կարլա Էյմեն՝ գործընկերների հետ համատեղ ստեղծել է բազմացման ու երեխաների խնամքի տարբեր ռազմավարություններ ունեցող մի քանի ցեղախմբերի համակարգչային մոդել։ Հետեւելով այդ ցեղերի զարգացմանը ՝ գիտնականները եզրակացրել են, որ անպտուղ տարեց էգերը սկսել են օգտակար լինել միայն հիշողության ու ողջամտության զարգացումից հետո։ Ասսպիսով նրանք կարող էին սերնդին   փոխանցել իրենց փորձը։ Ավելի հին մարդիկ,  չէին կարող օգտվել հիշողությունից, դրա համար էլ նրանք չէին կարող իրենց փորձը փոխանցել երիտասարդ սերնդին։

Ըստ «Տատիկի հիպոթեզի» հեղինակ Քրիսթեն Հոուքսի, մարդու նախնիների էգերը դադարել են մահանալ 30-40 տարեկանում տատիկների շնորհիվ, որոնք կերակրում էին թոռներին, օգնելով դստրերին ավելի շուտ ծնել հաջորդ երեխային։