Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դեպրեսիայի պատճառը կարող է լինել շոկոլադի չարաշահումը։ Ընդ որում հոգեկանին վնաս է պատճառում ոչ թե կակաոն, այլ շոկոլադի մեջ պարունակվող շաքարը, հայտնում է Life.ru-ն ։

Հետազոտողները պարզել են, որ օրական ավելի քան 67 գրամ շաքար գործածող տղամարդկանց մոտ տրամադրության անկման հավանականությունը բարձրանում է ավելի քան 20 տոկոսով՝ նրանց համեմատ, ովքեր օգտագործում են 39 գրամից ոչ ավելին։ Ընդ որում տղամարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով, փորձում են բարձրացնել իրենց տրամադրությունը շոկոլադի միջոցով ու ավելի են բարդացնում վիճակը։

Հետաքրքիր է որ գիտնականները նույն կապը չեն հայտնաբերել կանանց մոտ։ Բացի դրանից նրանք խոստովանել են, որ կարճաժամկետ հեռանկարում քաղցրավենիքը բարձրացնում է թե կանանց, թե տղամարդկանց տրամադրությունը։