Թուրքիայի իշխանությունները մի քանի զինծառայողի են ձերբակալել Սիրիայից փախստականների հետ դաժան վերաբերմունքի համար, որոնք փորձել են ապօրինի երկիր ներթափանցել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hürriyet-ը։
«Անթույլատրելի գործողություններ կատարած զինծառայողները ձերբակալվել են, նրանց նկատմամբ ձեռնարկվել են անհրաժշետ իրավաբանական գործընթացները»,-ասվում է թուրքական բանակի հայտարարությունում։
Թուրքիայի զինված ուժերը սկսել են միջադեպի հետաքննությունը համացանցում տեսագրության հրապարակվելուց հետո, որտեղ մի քանի զինծառայողներ վատ են վերաբերվել փախստականների հետ։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։
Երկու զինծառայողներ նկատել են սիրիացի փախստականների խմբին, որոնք փորձել են հատել սահմանը, նրանց անցկակետ են տարել եւ ծեծի ենթարկել։ Զինծառայողներից մեկը բջջային հեռախոսով տեսագրել է ծեծը։



























