Գողը, որը մտել էր ուրիշի տուն՝ արժեքավոր իրեր գողանալու հույսով, չի հաշվարկել իր ուժերը ու քնով է անցել, թանկարժեք շամպայն խմելուց հետո, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ավստրալիական Էսպերանս քաղաքում տանտիրուհին ճաշի ժամին հայտնաբերել է մի անծանոթ տղամարդու իր անկողնում ու ոստիկանություն է զանգահարել։ Ոստիկանները կալանավորել են հարբած տղամարդուն ու նրան հիվանդանոց տեղափոխել։
Վայ- գողին առաջադրվել է մեղադրանք գողության համար։
«Նա ինչ –որ քանակության շամպայն էր խմել։ Վստահ չեմ, թե որքան արժե այն, բայց ըստ լուսանկարների՝ բավականին թանկարժեք է»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ սերժանտ Մուրը։ Նրա խոսքով տղամարդու արյան մեջ ալկոհոլի քանակությունը ութ անգամ գերազանցել է մեքենան վարելու համար թույլատրելի սահմանը։




























