Ալժիրական Air Algerie ավիաընկերության երկու օդաչուներին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրանք երեխային թույլատրել էին կառավարել օդանավը, հայտնում է Lenta-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ներքին չվերթի ժամանակ։ Տղային, որի անձը չեն նշում, թույլատրել էին նստել կապիտանի տեղում ու որոշ ժամանակ կառավարել օդանավը՝ օդաչուների ղեկավարությամբ։  

Այս ժամանցը տղայի համար կազմակերպվել էր որբերին աջակցելու նախագծի շրջանակում։ Հայտնի է, որ երեխան երազում էր օդաչու դառնալ։

Օդաչուներից մեկը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իրոք երեխային թույլատրել են կառավարել օդանավը, ինչը քաղավիացիայի կանոնների լուրջ խախտում է։ Արդյունքում օդաչուներին հեռացրել են աշխատանքից մինչեւ հետաքննության ավարտը։ Հայտնի չէ, նրանց քրեական հետապնդւոմ էլ է սպառնում, թե ոչ։