Թուրքիայի իշխանությունների կողմից ժամանակավոր նշանակված  Վանի քաղաքապետի եւ Արտամեդի քաղաքապետի մասնակցությամբ Վանա լճի շուրջ բացված հանրային լողափի զուգարանն ու հանդերձարանը կառուցվել են հայկական գերեզմանի վրա։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Վանի Արտամեդի շրջանի մի մասում, որտեղ նախկին եղել է հայկակական թաղամաս եւ ուրարտական շրջանի բնակավայր, թուրքական իշխանությունների կողմից հանրային լողափ է կառուցվել։

Հանրային լողափի կանանց համար նախատեսված հատվածի զուգարանն ու հանդերձարանները կառուցվել են հայկական գերեզմանի վրա։ 
Այդ հատվածը դեռեւս 1984 թվականից դարձել է պատմաբանների ուսումնասիրության վայր, որտեղից 3 հազար տարվա հնության իրեր են գտել, սակայն բարձիթողի վիճակի հետեւանքով գանձագողերը մեծ վնաս են հասցրել շրջակայքին։

Բացի այդ, հանրային լողափի մի մասում երկար ժամանակ ցաք ու ցրիվ վիճակում են եղել մարդկային ոսկորներ, որոնք գանձագողերի կողմից դուրս են հանվել գերեզմաններից։