Երեւանում այսօր՝ օգոստոսի 3-ին, փրկարար են կանչել քաղաքացիներից մեկի մատից մատանին հանելու համար:

Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ «Նարսան» ՍՊԸ-ի տարածքում մատանին մնացել է աշխատակցի մատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները 1967 թ. ծնված Ն. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: