«Ֆիրդուսի» շուկայի առևտրականների մեծ մասին քաղաքապետարանը կարողացել է դուրս հանել տարածքից և տեղափոխել առևտրային տարածքներ: Մոտ 7-8 առևտրականներ դեռ մնացել են շուկայումч հույսով որ կկարողանան վաճառել իրենց մոտ մնացած ապրանքները և վճարել վարկերը:
«Պատրաստ եմ 10 դոլարով գնածս շորը հիմա 2 դոլարով վաճառել: Արդեն էս աստիճանի ենք հասել: Բանկերի տոկոսներն էլ ֆռում են, չեն սպասուм»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը:
Առևտրականների խոսքով իրենց մոտ եղած ապրանքը վաճառելուց հետո իրենք դադարեցնելու են առևտրային գործունեությունը, քանի որ նույն պայմաններով տարածքներ գտնելու հեռանկար չեն տեսնում: Շուկայից հեռացածներից ոչ բոլորին է հաջողվել ձեռնտու պայմաններով առևտրային տարածքներ գտնել. առևտուրը կազմակերպում են՝ ով ինչպես պատահի: Շատ քչերն են տեղափոխվել քաղաքապետարանի առաջարկած մոլեր, նրանք էլ դժգոհ են:
Շուկայում մնացած մի քանի առևտրականներին դուրս բերելու նպատակով հիմա էլ ՊԵԿ-ն է սկսել ճնշումներ գործադրել: Օրերս ՊԵԿ աշխատակիցներն այցելել են շուկա և տուգանել առևտրականներից մեկին, որը գնորդին ՀԴՄ կտրոն չի տվել. «Եկել էին միամիտ, ինչ որ բան առել, ինքն էլ չեկ չէր տվել, բռնել տուգանել էին՝ մոտ 170 հազար դրամ: Հետո էլ ասել էին, որ հաջորդը դրա կրկնապատիկն ա լինելու, հենա փակել գնացել ա»:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ «Ֆիրդուսի» շուկայի տարածքը ճանաչվել է, որպես հանրային գերակա շահ եւ հիմա ֆիրդուսցի առեւտրականները իրենց ապրանքները տեղափոխում են այլ վաճառակետեր:




























