Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում, որոնք նա մինչ այդ «ձեւականություն» էր անվանել։ Այսպիսով Կագամեն երրորդ ժամկետով Ռուանդայի նախագահ կդառնա։
Կագամեի օգտին է քվեարկել ընտրողների 98 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 88 տոկոս։ Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 5-ի երեկոյան, սակայն զգալի թվերում չեն ակնկալվում։
Կագամեն ղեկավարում է Ռուանդան 1994-ից։




























