Չիկագոյի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ «քաղաք ապաստանների» ֆինանսավորումը դադարեցնելու մասին նրա սպառնալիքների պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Հայցում ասվում է, որ ըստ օրենքի՝ կառավարությունը չի կարող Չիկագոյին հարկադրել հրաժարվել ներգաղթի հարցում իր քաղաքականությունից։
Չիկագոն ունի «քաղաք ապաստանի» կարգավիճակ։
Անվտանգության ապահովման համար դրամաշնորհների բաշխման նոր կանոններով՝ քաղաքները պետք է տեղեկություններ փոխանակեն պետական միգրացիոն գերատեսչությունների հետ։ Քաղաքային իշխանությունների կարծիքով, այդ պահանջը հակասում է սահմանադրությանը։




























