Պակիստանյան «Թալիբան» շարժման բաժանմունքը սկսել է ամսագիր թողարկել կանանց համար, որոնք ցանկանում են ջիհադի մեկնել, հայտնում է The Guardian-ը։
«Խաուլայի ուղին», որն այդպես է կոչվել 7-րդ դարում բնակվող առասպելական մահմեդական ռազմուհու պատվին, կոչ է անում անդամագրվել մոջահիդներին, սովորել բանեցնել հասարակ զենք ու նռնակներ։ «Գաղտնի հանդիպումներ կազմակերպեք ու հրավիրեք քույր ջիհադականներին, կազմակերպեք մարզական պարապմունքներ։ Սովորեք օգտվել հասարակ զենքից ու նռնակներից»,- ասվում է պարբերականի առաջին համարում։
Ամսագրում նաեւ տպագրված է հարցազրույց «Թեհրիկ Թալիբան Պակիստան» խմբավորման ղեկավար Ֆազլուլա Հորասանիի կնոջ հետ։ Նա ամուսնացել է 14 տարեկանում։ «Ես հարցնում եմ, այդ ինչո՞ւ են բոլորը մտահոգված վաղ ամուսնությունների պատճառով։ Չէ՞ որ պետք է հասկանալ, որ եթե տղաներին ու աղջիկներին երկար ժամանակ չամուսնացնեն, նրանք կարող են դառնալ հասարակության բարոյական քայքայման աղբյուր»,- վստահեցնում է կինը։
Փորձագետները, որոնց շրջանում պարբերականը հարցում է իրականացրել, ասել են, որ մարտի դաշտում կազմակերպությունը վերջերս պարտություններ է կրում, քանի որ փորձում է իր հավաքագրել նորանոր անդամների։




























