Լոս Անջելեսի կենդանաբանական այգում է սկսել բնակվել Բադի անունով կույր ծովառյուծը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
10-ամյա կենդանին 315 կգ է կշռում եւ ձայներ է արձակում, որոնք լսելի են 0,5 քառակուսի կմ մակերեսով տարածքում: Բադիին կենդանաբանական այգի են բերել մայիսի վերջին: Նշում են, որ նա նոր մայմաններին վատ չի ընտելացել:
Կուրության պատճառով ծովառյուծը չի կարողացել ինքնուրույն որս անել կամ պաշտպանվել: Ուժասպառ կենդանուն փրկել են անցյալ տարվա հուլիսին Քալիֆորնիայի Մանհեթեն Բիչ շրջանում, որից հետո նրան բերել են Լոս Անջելեսի ծովային կաթնասունների օգնության կենտրոն: Նա այստեղ 10 ամիս վերականգնվել է, սակայն կուրության պատճառով նրան չէր կարելի վայրի բնություն վերադարձնել: Այս պատճառով Բադիին որոշել է պատսպարել տեղական կենդանաբանական այգին:




























