Թուրքիայում մոտեցող Կուրբան բայրամին ընդառաջ Այնթափի քաղաքապետարանը քաղաքացիների նախորդ տարիների խնդրանքները հաշվի առնելով նոր ստորաբաժանում է ստեղծել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Այնթափի քաղաքետարանը հատուկ թիմ է ստեղծել, որը պետք է զբաղվի Կուրբան բայրամի օրերին մորթվելուց փախչող մատաղացու կենդանիներին բռնելով եւ տերերին վերադարձնելով։
Արդեն ստեղծվել է 20 հոգանոց թիմ, որը զինվել է անհրաժեշտ պարագաներով, այդ թվում դրոնով, որի միջոցով պետք է հետապնդեն ու գտնեն փախչող կենդանիներին։
Նշենք, որ սեպտեմբերի 1–ից 4–ը մուսուլմանական աշխարհը տոնում է Կուրբան (մատաղ–խմբ) բայրամը։



























