Indian Commodity Exchange բորսան աշխարհում առաջինն է գործարկել ալմաստի ֆյուչերսների վաճառքը: Այս մասին նշված է ICEX-ի նյութերում:
Ներդրողները նախապես 1 կարատ կշռով քարերի գործարքների կարգագրություն են ստացել, այնուհետեւ ծրագրվում է գործարկել 0,3 եւ 0,5 կարատ կշռով ադամանդների վաճառքի գործարկում:
«ICEX-ին ողջունում եմ սակարկությունների մեկնարկի համար: Համոզված եմ, որ նոր բորսան ծանրակշռ ավանդ կունենա Հնդկաստանի առեւտրի շուկայի հետագա զարգացման մեջ»,- հայտարարել է Հնդկաստանի Թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի արտահանման աջակցության խորհրդի նախագահ Փրավան Շանքար Փանսիան:
ICEX-ի ղեկավար Սանջիթ Փրասադը նշել է, որ ֆյուչերսային սակարկությունների մեկնարկը թույլ կտա ալմաստի ներդրումները թափանցիկ դարձնել, մեծացնել դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը, իսկ ոսկերչալան իրեր արտադրողներին հնարավորություն կտա իրենց ապահովագրել հումքի գների տատանումներից:



























