Մեծ Բրիտանիայում գրադարանը համացանցում տեղադրել է Լեոնարդո դա Վինչիի «Արունդելի կոդեքսի» թվայնացված տարբերակը։ Այս մասին հաղորդում է ArchDaily-ն։

Ձեռագիրը բաղկացած է 570 էջից։ Դրանում գրառումները թվագրվում են 1480-1518 թվականներով։ Աշխատությունում ներառված են նաեւ բազմաթիվ էսքիզներ ու գծագրեր։

«Արունդելի կոդեքսը» դա Վինչի՝ նշանակությամբ երկրորդ կոդեքսն է՝ «Ատլանտյան կոդեքսից» հետո։