Beeline-ի գեղեցիկ՝ «Ադամանդ» համարներն այժմ ավելի հասանելի կլինեն բաժանորդների համար. դրանք արդեն կարելի է գնել առցանց եւ ստանալ 20% զեղչ:

Նախկինում «Ադամանդ» համարները հնարավոր էր ձեռք բերել միայն Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Այժմ բաժանորդը կարող է ընտրել հեռախոսահամարը կայքում եւ պատվիրել առցանց ՝ վճարելով 280 000 դրամ: Պատվերը ձեւակերպելիս կարելի է նշել հասցե առաքման համար: Բացի այդ, բաժանորդը հնարավորություն կունենա մարել գումարը 6 ամսվա ընթացքում: 

Նշենք, որ մինչ այդ առցանց կարելի էր գնել Beeline-ի այլ կարգերի գեղեցիկ համարները՝ «Նիկել», «Պղինձ», «Պլատին» «Արծաթ» եւ «Ոսկի»: Դրանք նույնպես առցանց գնման դեպքում տրամադրվում են 20% զեղչով եւ 6 ամսում մարման հնարավորությամբ:

«Լինելով առաջադեմ եւ նորարարական տեխնոլոգիաների կողմնակից՝ մենք ձգտում ենք առավել թվայնացնել մեր ծառայությունները եւ տնտեսել մեր բաժանորդների ժամանակը: Մեր ցանկությունն է, որ Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները առավել հասանելի լինեն բաժանորդների համար: Այժմ եւ մեր գեղեցիկ համարները հնարավոր է ձեռք բերել մի քանի րոպեում՝ առանց տանից դուրս գալու եւ ավելի ցածր գներով», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: