CNN-ի թղթակից Դրյու Գրիֆինը Թեխասում «Հարվի» փոթորկի հետեւանքները լուսաբանելիս տղամարդու է փրկել հեղեղված ավտոմեքենայից, հաղորդում է Gazeta-ն:

Երբ Գրիֆինն ուղիղ եթերում է եղել, նրա հետեւում ավտոմեքենան ջրափոսն է ընկել: «Դո՛ւրս արի»,- բղավել է հաղորդավարն ու տղամարդուն օգնել է դուրս պրծնել մեքենայից: Գրիֆինին օգնել է պրոդյուսեր Բրայան Ռոկուսը:

Նշվում է, որ տղամարդու մեքենան ջրի տակ է անցել: Նա նկարահանող խմբին շնորհակալություն է հայտնել օգնության համար: