Գործադիր գերատեսչությունների ղեկավարները պետք է գործող նախարարների կաբինետի մեկ տարվա աշխատանքի հաշվետվություն ներկայացնեն: ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ մեկ ամսից լրանում է նոր կառավարության գործունեության մեկ տարին:
Հարկավոր է ամփոփել արված աշխատանքը, առանձնացնել դեռեւս չլուծված խնդիրները եւ դրանց լուծման ժամկետներ ներկայացնել:




























