Հայաստանն ընտրություն է կատարել սխալ քաղաքակրթական վեկտորի օգտին: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, The National Interest պարբերականի փորձագետ Արեգ Գալստյանը՝ ելույթ ունենալով «Իրադարձություններն ու փոփոխությունները Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ընթացքում:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընտրել թե 21-րդ դարում մենք ում հետ ենք: Ու՞մ հետ ավելի շատ ընդհանրություններ ունենք՝ Ֆրանսիայի կամ Ղրղզստանի՞: Ո՞վ է մեզ ավելի մոտ: Հայաստանը գնում է ոչ թե առաջընթացի ուղղությամբ, այլ հետընթացի»,- նշեց Գալստյանը:
Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համընդգրկուն համաձայնագրի ստորագրմանը՝ նա նշեց. «Հարցը հետեւյալն է՝ այս փաստաթուղթն ստորագրելու քաղաքական կամք կա՞»:




























