Կլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը կստանա «Աշխարհն առանց ցեղասպանությունների» կազմակերպության մրցանակը՝ արդարադատության ու օրենքի գերակայության ձեռքբերմանն ուղղված իր ջանքերի համար։

«2018 Outstanding Upstander Award» մրցանակը հանձնվելու է 2018-ի մայիսին Մինեապոլիսում ամենամյա արարողության ժամանակ, հայտնում է golocalworcester.com-ը։

«Աշխարհն առանց ցեղասպանությունների» կազմակերպության նպատակն է պաշտպանել անմեղ մարդկանց ու կանխել ցեղասպանությունները՝ ռասիզմի ու նախապաշարմունքների դեմ պայքարի օգնությամբ։

Թաներ Աքչամը թուրք առաջին մտավորականներից է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։