Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օդանավն ուղղությունը փոխել է «Իրմա» փոթորկի պատճառով: Reuters-ը հայտնում է, որ Alitalia-ի օդանավը, որով պոնտիֆիկոսը մեկնել էր Իտալիայից, Կոլումբիա էր ուղեւորվում:
Ենթադրվում էր, որ թռիչքը կիրականացվի Պուերտո Ռիկոյի տարածքով, սակայն ուղղությունը փոխելու եւ Բարբադոս, Գրենադա եւ Տրինիդադ կղզիների վրայով թռչելու որոշում է ընդունվել:
Հարյուրամյակի ամենահզոր փոթորիկներից մեկը՝ «Իրման», Պուերտո Ռիկոյին կմոտենա չորեքշաբթի երեկոյան:



























