Ապօրինի ճանապարհով ԱՄՆ-ում հայտնված եւ Օբամայի վարչակազմի օրոք պաշտպանություն ստացած երիտասարդները առաջիկա 6 ամիսների ընթացքում կարող են չանհանգստանալ միգրացիոն կարգավիճակի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բոլոր նրանց համար, որոնք անհանգստացած են իրենց կարգավիճակով. 6 ամսվա ընթացքում դուք անհանգստանալու ոչինչ չունեք․ ոչ մի գործողություն», -ներգաղթյալ երեխաների համար (Deferred Action for Childhood Arrivals, DACA) դադարեցված ծրագիրը նկատի ունենալով՝ Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Ծրագիրն ընդունվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Օրերս Թրամփի վարչակազմը հայտնել էր  ծրագիրը փակելու որոշման մասին։