Բրիտանացի ինժեներ Ռայան Յասինը ստեղծել է փոքր երեխաների համար հագուստ, որը կարող է մեծանալ նրանց հետ միասին։ Այս ձեւով նա մտադիր է լուծել երեխաների հագուստի համար մշտական ծախսերի խնդիրը, հայտնում է Gazeta-ն։

Երիտասարդը մշակել է մի նյութ, որի թե երկարությունը, թե լայնությունը կարող են ձգվել, ընդ որում առանց բարակելու կամ նոսրանալու։ Նոր նյութից կարվող հագուստը կայուն է լինելու խոնավության հանդեպ ու ամուր։ Ծրագրվում է թողարկել մոդելներ տարիքային երկու կատեգորիաների՝ 6-36 ամսականների ու 2-5 տարեկանների համար։

«Աճող» հագուստը ոչ միայն ծնողների գումարները կխնայի, այլեւ կվնազեցնի շրջակա միջավայրի աղտոտումը։ Միայն 2016-ին աղբանոց է նետվել 30 հազար տոննա հագուստ։Մի քանի ամիսը մեկ երեխաների զգեստապահարանը թարմացնելու անհրաժեշտության բացակայությունը բնականավար կնվազեցնի նաեւ այս ցուցանիշը։ Բացի այդ՝ գյուտարարի խոսքով, նոր նյութը հարմար է երկրորդային վերամշակման համար։