Հայաստանը պետք է զարգացնի ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 9-ին հայտնել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Տեղական հումքով նորարարական արտադրանքի ստեղծումը  (սկսած բազալտային մանրաթելերից մինչեւ կրեմնիումի թիթեղներ միկրոէլեկտրոնիկայի համար) Հայաստանը գրավիչ կդարձնի միջազգային ներդրողների համար։ Այս դեպքում հանրապետությունը գրավիչ կդառնա խոշոր տերությունների համար, հայտնել է Շիրինյանը։ «Այդ դեպքում նրանց համար այլեւս միեւնույն չի լինի, Հայաստան կա քարտեզի վրա, թե ոչ»,- հավելել է նա։

Ցավոք, մենաշնորհները թույլ չեն տալիս, որ նման արտադրությունները զարգանան։ Նրանց համար ձեռնտու չէ պոլիտեխնիկական կրթության ու ժամանակակից արտադրությունների վերականգնումը։ «Նրանց համար ավելի շահեկան է երկիրը պահել հետամնաց վիճակում՝ մարդկանց ավելի լավ կառավարելու համար»,- հայտնել է Շիրինյանը։