Պեռլիտն ու դրանից պատրաստված ապրանքները կարող են Հայաստանից արտահանվող հարստություն դառնալ։ Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ինժեներ Սուրեն Գրիգորյանը։ Այժմ պեռլիտը Հայաստանում կիրառվում է ամենապարզ միջոցով՝ շինարարության մեջ մեկուսացնող կառույցների համար։ Բայց պեռլիտը նաեւ նավթային արդյունաբերության մեջ է օգտագործվում՝ լուծույթներում՝ ճեղքերը լցոնելու նպատակով, ինչպես նաեւ նավթի եւ մազութի թափվելու պարագայում որպես մաքրող միջոց։ Այն կիրառում են նաեւ ջրատար խողովակները, ինչպես նաեւ հողի եւ ջրամբարների մակերեւույթը աղտոտումից մաքրելու համար, այդ թվում ռադիոնկուլիդները։
«Մենք կարող են այդ ամենն արտադրել Հայաստանում, սակայն չգիտես ինչու, չեն անում։ Մեր երկիրը միլիարդավոր դոլարների շահույթ կարող էր ստանալ, սակայն ցավոք երկրի օլիգարխների վերնախավն այդ կարեւոր ոլորտին զարգանալ թույլ չի տալիս»,-հայտարարեց Գեւորգյանը։




























