Սաուդյան Արաբիայում կանայք վրդովված են կառավարության որոշումից, որով ռոբոտ Սոֆյային քաղաքացիություն է շնորհվել։ Ռոբոտը, ի տարբերություն կանանց, խնամակալ տղամարդու կարիք չունի եւ չպետք է գլխաշոր կրի, հայտնում է Thomson Reuters Foundation-ը։
Սոցցանցերում բանավեճեր են ծավալվել այն մասին, թե Սոֆյայի նկատմամբ քաղաքացիություն ստանալուց հետո արդյոք այնպիսի վերաբերմունք կլինի, ինչպես մյուս կանանց նկատմամբ։ «Նա քաղաքացիություն ունի, իսկ իմ դուստրը՝ ոչ»,- ասում է Հադիել Շեյխը, որը Սաուդյան Արաբիայի բնակիչ է, սակայն լիբանանցուց ունեցած երեխան քաղաքացիություն չունի։
Ի դեպ, համացանցի օգտատերերից շատերն էին ծաղրել Սաուդյան Արաբիայի որոշումը՝ ենթադրելով, որ ռոբոտն ավելի շատ իրավունքներ ունի, քան տեղացի կանայք, որոնց մեքենա վարել թույլատրվել է միայն այս տարի։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչու Սոֆյա ռոբոտի կողքին տղամարդ չկա, կամ ինչու նա գլխաշոր չի կրում։
Սաուդյան Արաբիայի օրենքները պահանջում են, որ արտասահմանում կրթություն ստանալու, ուրիշ երկիր մեինելու կամ այլ հասարակական գործունեության համար կինն ունենա ընտանիքի տղամարդկանցից մեկի թույլտվությունը։
.jpg)
.jpg)
.jpg)
Սաուդյան Արաբիան քաղաքացիություն է տվել Սոֆյա ռոբոտին
Եգիպտացին Հելոուինի առթիվ շրջել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի ռոբոտի կերպարով (ֆոտո)




























